ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Բավարիայի» հետ իմ պայմանագիրն ուժի մեջ է ևս չորս տարի»

«Բավարիայի» հետ իմ պայմանագիրն ուժի մեջ է ևս չորս տարի»
20.10.2015 | 11:56

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը կարծես թե վերջնականապես փակել է «Մանչեստր Յունայթեդ» իր հնարավոր տեղափոխման թեման` վկայելով, որ անգլիական ակումբը նման ցանկություն ունեցել է, սակայն իր ակումբը, չնայած առաջարկվող գումարի կլորիկությանը, հարցն անգամ քննության չի առել. «Մանչեստր Յունայթեդ» տեղափոխվելու հարց չի առաջացել. «Բավարիան» մերժել է անգլիական ակումբի բոլոր առաջարկները: Իհարկե, ֆուտբոլում ոչինչ երաշխավորել չի կարելի, սակայն «Բավարիայի» հետ իմ պայմանագիրն ուժի մեջ է ևս չորս տարի: Իսկ երբ ես դուրս եմ գալիս խաղադաշտ ու լսում, թե երկրպագուներն ինչպես են վանկարկում իմ անունը, դա ինչ-որ առանձնահատուկ բան է»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 686

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ